System of a Down-ի շրջագայությունը կշարունակվի Բրազիլիայում և Արգենտինայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: System of a Down խմբի՝Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային շրջագայությունը կշարունակվի նաև Բրազիլիայում և Արգենտինայում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով խմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության շրջանակում սեպտեմբերի 25-ին համերգային երեկո կանցկացվի Սան Պաուլուի Anhembi Arena-ում, իսկ սեպտեմբերի 30-ին՝ Բուենոս Այրեսի GEBA սրահում: Համերգների տոմսերը շուտով կհայտնվեն վաճառքում:

Համերգաշարը մեծ նվեր է խմբի երկրպագուների համար 2005թ. SOAD-ի վերջին ալբոմի լույս ընծայումից ի վեր: Այն նվիրված է համաշխարհային հանրությանը Հայոց ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրելուն: «Մեզ համար` որպես ամերիկահայերի, որոնց ընտանիքները անմիջական կապ ունեն այս խնդրի հետ, կարևոր է ոչ միայն իրազեկել մարդկանց, այլ նաև պահանջել արդարության վերականգնումը: Սա ցավ է, որը շարունակում է առկա մնալ»,- Los Angeles Daily News-ի փոխանցմամբ՝ ասել էրխմբի մեներգիչ Սերժ Թանկյանը:

System of A Down-ը արդեն հասցրել է հանդես գալ Լոնդոնում, Քյոլնում և Լիոնում: ԽմբիWake Up The Souls շրջագայության հետագա օրերը և քաղաքներն են.

ապրիլի 16 - Բրյուսել/Բելգիա` Forest National,

ապրիլի 17- Ամստերդամ/Նիդերլանդներ` Ziggo Dome,

ապրիլի 20 - Մոսկվա/Ռուսաստան` Olympiysky,

ապրիլի 23 - Երևան/Հայաստան` Հանրապետության հրապարակ:

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում