ԱՄՆ-ում ընկերության ղեկավարն իր վաստակից միլիոն դոլար Է հատկացրել ենթակաների աշխատավարձը բարձրացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Gravity Payments ընկերության ղեկավար եւ հիմնադիր Դեն Փրայսն իր տարեկան աշխատավարձը կրճատել Է 93 տոկոսով՝ 1 միլիոն դոլարից մինչեւ 70 հազար դոլար՝ հանուն այն բանի, որ բարձրացնի ենթակաների աշխատավարձը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Huffington Post-ին:

Ավելի վաղ 30-ամյա Փրայսի աշխատակիցները միջին հաշվով տարեկան ստանում Էին շուրջ 48 հազար դոլար: Ձեռնարկատերը որոշում Է ընդունել բոլոր աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել մինչեւ 70 հազար դոլար:

Ինչպես նշում Է հրատարակությունը, այս նպատակն իրագործելու համար Gravity Payments-ի սեփականատերն ստիպված Է եղել ոչ միայն զգալիորեն նվազեցնել սեփական եկամուտը, այլեւ ընկերության տարեկան շահույթի մեծ մասը ծախսել ենթակաների բարձրացված աշխատավարձը վճարելու համար: Երեք տարի Փրայսը ոչ միայն աշխատավարձը կստանա կրճատված ծավալով, այլեւ իր 70 առավել ցածր վճարվող աշխատակիցների միջեւ կբաժանի զուտ շահույթի 75-80 տոկոսը (տարեկան շուրջ 2,2 մլն դոլար):

Փրայսին ձանձրացել Էր լսել, թե ինչպես են աշխատողները գանգատվում իրենց ֆինանսական ծանր վիճակից: Բացի այդ, նա ընթերցել Էր հոդված, որում ասվում Էր, որ շատ փողը երջանկություն չի բերում, բայց դրա անբավարարությունը, ընդհակառակը, մարդկանց դժբախտ Է դարձնում: Այս գիտական աշխատության հեղինակները՝ Դանիել Կանեմանը եւ տնտեսագետ Անգուս Դիթոնը, պնդում են, որ կյանքից բավարարվածության զգացողություն ունենալու համար աշխատավարձի օպտիմալ չափը տարեկան մոտավորապես 70 հազար դոլարն Է:

Վաշինգտոնում հաստատված Gravity Payments ընկերությունը զբաղվում Է բանկային վճարումներով: Դեն Փրայսն այն հիմնել Է 2004 թվականին, երբ 19 տարեկան Էր: Այժմ ընկերությունում աշխատում Է շուրջ 120 մարդ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում