Հայաստանում հնարավոր է ապահովել միջազգային ամենաբարձր մակարդակի սրտաբանական ծառայություն. Արմեն Մուրադյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սրտաբանությունը մեծ քայլերով առաջընթաց է ապրել, և այսօր այդ ոլորտում հնարավոր է ապահովել միջազգային ամենաբարձր մակարդակի ծառայություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ ապրիլի 15-ին սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզին, ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը նվիրված 10-րդ հոբելյանական գիտաժողովում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը նշեց, որ սիրտ-անոթային հակարգի հիվանդություններն այսօր ամբողջ աշխարհում և Հայաստանում բարձր հիվանդացության և մահացության պատճառ են դիտվում: Նրա խոսքովˋ մեր երկրում մահացության 80 տոկոսը պայմանավորված է երեք հիմնական հիվանդություններովˋ սիրտ-անոթային, արյան շրջանառության հետ կապված (48 տոկոս) և օնկոլոգիական հիվանդությունները (20 տոկոս) և շաքարային դիաբետը: Ինչը նշանակում է, որ ամեն երկրորդ մահ կապված է սիրտ-անոթային հիվանդությունների հետ: «Յուրաքանչյուր առողջապահական համակարգ, իր առջև նպատակ դնելով ապահովել բարեկեցություն ու երկարարկեցություն, առողջություն կերտել և ապահովել այդ առողջության տարրն ու հեռանկարները, միաժամանակ պետք է կարողանա, վերլուծելով հիմնական խնդիրները, զարկ տալ առավելագույն կարևոր ուղղություններին: Հպարտությամբ պետք է ասեմ, որ վերջին տասնամյակներում սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացում է ապրել, և այսօր մենք կարող ենք արձանագրել միջազգային ամենաբարձր մակարդակով ապահովվածություն այս ոլորտում»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Ոլորտի մարտահրավերները հաղթահարելու նպատակով Առողջապահության նախարարությունը երեք ծրագիր է մշակել և հաջողությամբ ներդրել, որոնցից առաջինը Կանխարգելիչ այցի փորձարարական ծրագիրն է: Այն իրականացվում է սոցփաթեթի շահառուների շրջանակում և ապահովում է բնակչության երեք տոկոսը:

Համաշխարհային բանկի աջակցությամբ վարկային գծով նախարարությունն իրականացնում է նաև Զարկերկային ճնշման սկրինինգային ծրագիրը, որի շնորհիվ հետազոտվում են 35-65 տարեկան բնակիչները: «Մենք հույս ունենք, որ այս ծրագրով կկարողանանք ապահովել 50 տոկոսից ավելի ծածկույթ՝ վաղ փուլերում հայտնաբերելով հիվանդությունը և դրա հետևանքները, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել»,- հավելեց նախարարը:

Հունվարի 1-ից մեկնարկել է նաև Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը, որը համահունչ է ՀՀ նախագահի նախընտրական դրույթներին: Արդեն իսկ 450 մարդ օգտվել է կյանք փրկող այս ծրագրից: Կառավարությունն այս տարվա բյուջեում 500 մլն դրամ էր հատկացրել այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

«Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ հոբելյանական գիտաժողովը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կշարունակվի մինչև ապրիլի 17-ը: Այն նախաձեռնել է Հայաստանի սրտաբանների ասոցիացիան:

21-րդ դարի դարասկզբին սիրտ-անոթային հակարգի հիվանդություններն ամբողջ աշխարհում կազմում են ընդհանուր մահացության ավելի քան 50 տոկոսը: Նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացում, սիրտ-անոթային բարդություններով պայմանավորված հոսպիտալացումների քանակի աճ: Ինչը փաստում է, որ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական գերխնդիր են:

Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է անդրադառնալ սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզին, ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը վերաբերող հիմնահարցերին, այս բնագավառում կատարված աշխատանքներին, հետազոտություններին և դրանց արդյունքներին: Գիտաժողովը նախագահում էր Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում