Հռոմի պապը Հայաստան կայցելի 2016-ին. Մայր Աթոռ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կայցելի 2016 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: «Պապը Հայաստան է այցելելու, անշուշտ, բայց ոչ թե ապրիլի 24-ին, այլ 2016 թվականին: Մենք չենք հրավիրել նրան հենց ապրիլի 24-ին, դա սխալ ինֆորմացիա է: Եկեղեցին հրավիրել է 2015-ին իրեն հարմար պահի, բայց պապը այս տարի մեր ժողովրդի համար այս պատարագը մատուցեց, հաջորդ տարի էլ կայցելի Հայաստան ու կհարգի մեր ժողովրդին: Նա հաստատ այցելելու է Հայասան, նա պաշտոնապես կհայտարարի այդ մասին, երբ ժամանակը գա»,-ասաց Հովակիմ Սրբազանը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ` հայերի հետ կատարվածն անվանելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:

Լուսանկարը`Հռոմի Ֆրանցիսկոս պապի ֆեյսբուքյան էջից

Հայերեն English Русский

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին