Մարզային

Գյումրիում Քիմ Քարդաշյանին նվիրեցին Արա Պապյանի փաստաթղթերի ժողովածուն

2 րոպեի ընթերցում

Գյումրիում  Քիմ Քարդաշյանին նվիրեցին Արա Պապյանի փաստաթղթերի ժողովածուն

ԳՅՈՒՄՐԻ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի կատարած այցի ժամանակ Քիմ Քարդաշյանին գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանը նվիրեց Արա Պապյանի փաստաթղթերի ժողովածուն՝ Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson« full Report of the Committee Upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia: Washington, november 22 nd,1920:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արա Նախշքարյանը, այդ ժողովածուի մեջ կան տեղեկություններ Քիմի ազգականի մասին, ով, Արա Նախշքարյանի խոսքերով, 1920 թվականին ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի հետ համագործակցել է: «Փաստաթղթերը Սևրի դաշնագրի վերաբերյալ են: Գործընթացում մեծ դերակատարություն է ունեցել Քիմ Քարդաշյանի ազգականներից մեկը՝ հասարակական, պետական գործիչ Վահան Քարդաշյանը»,- նշեց բլոգերը:

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստանե հուշարձան և «Կասկադե համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:Հայաստանում Քարդաշյանները կլինեն մեկ շաբաթ, որի ընթացքում կծանոթանան իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության է արժանացել նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր նրանց այցի շնորհիվ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը:

Արմենուհի Մխոյան

Լուսանկարը`Կարեն Մկրտչյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում