Հասարակական

Արմեն Մուրադյանը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վաստակաշատ բժշկուհուն պարգևատրել է հուշամեդալով

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վաստակաշատ բժշկուհուն պարգևատրել է հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժիշկ-կարդիոռևմատոլոգ Սարյա Եսայանին հիվանդներն ու այցելուները լավ են ճանաչում ոչ միայն երկարամյա աշխատանքի, այլև նրա նվիրումի, հոգատար ու մասնագիտական բարձրակարգ մոտեցման համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջության պահպանման առաջնային օղակում անգնահատելի ծառայության համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Սարյա Եսայանին հայտարարվել է շնորհակալություն։ Նախարարն այսօր վաստակաշատ բժշկուհուն պարգևատրել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:

«Մեզ համար պատվաբեր և ուրախալի է պարգևատրել ռևմատոլոգիայի ոլորտում 43 տարվա փորձ ունեցող բժշկուհու, ով առաջնային օղակում առողջապահական համակարգին, մեր ժողովրդին անգնահատելի ծառայություն է մատուցում»,-նշել է Արմեն Մուրադյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում