Հայոց ցեղասպանություն

Երգչուհի Դալիթան Ցեղասպանության տարելիցին նվիրված երգ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Երգչուհի Դալիթան Ցեղասպանության տարելիցին նվիրված երգ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած երգչուհի Դալիթա Ավանեսյանըհանրության դատին է հանձնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երգ: «Արմենպրես»-ի թղթակցին երգչուհին տեղեկացրեց, որ երգը կոչվում է «It's Armenians'» («Հայերինն է» ): Երգի տեսահոլավակն ապրիլի 10-ին տեղադրվել է համացանցում: Տեսահոլովակի ռեժիսորն է Հովիկ Հակոբյանը, երաժշտությունը՝ Էմմա Ասատրյանի, խոսքը՝ Անիտա Հախվերդյանի: Գործիքավորումը կատարել է Դավիթ Ջավադյանը: Տեսահոլովակը նկարահանվել է Լիբանանում՝ «Ս. Խաչ Հարբոյան» բարձրագույն վարժարանի հովանու ներքո:

Լուսանկարը`Դալիթա Ավանեսյանի ֆեյսբուքյան էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում