«Զվարթնոց» օդանավակայնում պատրաստվում են դիմավորել Քարդաշյաններին (լրացված)

2 րոպեի ընթերցում

«Զվարթնոց» օդանավակայնում պատրաստվում են դիմավորել Քարդաշյաններին (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայնում հայկական լրատվակամիջոցները պատրաստվում են դիմավորել Քարդաշյանների ընտանիքին: Նրանց հետ է նաև Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի անվանի ռեփեր Քայնե Ուեսթը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՟ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում էՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը,Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Արման Խաչատուրյանը:Արդեն օդանավակայանի ժամանումների սրահում է «Keeping Up With the Kardashians»ռեալիթի-շոուի նկարահանող խումբը:

Հայաստանի ժամանակով ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Քիմ Քարդաշյանին և Քայնե Ուեսթին իրենց դստեր հետ տեսել էին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում: Ակնկալվում էր, որ աստղային ընտանիքի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, սակայն թռիչքը հետաձգվել է կես ժամով:

Բրիտանական Daily Mail-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Քարդաշյանների ընտանիքն սկսել է իր ուխտագնացությունը դեպի պատմական հայրենիք` ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանների հայրը՝ ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը հայկական ծագում է ունեցել, ուստի Երևան կատարելիք այցը կարևոր ուխտագնացություն է աստղային ընտանիքի համար: Ինչպես հայտնել էր լրատվամիջոցը, Հայաստան կատարելիք հատուկ ճանապարհորդության համար Քիմ Քարդաշյանը երկարացրել է մազերը և վերադարձրել բնական գույնը: Հայաստանում աստղային ընտանիքը նկարահանելու է «Keeping Up With the Kardashians» շոուի հերթական մասերից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում