Մշակույթ

Լիբանանաբնակ հայ արվեստագետի կտավները համեմատվել են Պիկասոյի կտավների հետ

2 րոպեի ընթերցում

Լիբանանաբնակ հայ արվեստագետի կտավները համեմատվել են Պիկասոյի կտավների հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան «Դեյլի Սթար» պարբերականը Բեյրութում բնակվող իրանահայ նկարիչ Ժանետ Հակոբյանի «Ժամանակի մեջ քարացած պահը» խորագրով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները համեմատել է Պիկասոյի «Գերնիկայի» հետ:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան պարբերականում հայ արվեստագետի նոր ցուցադրության բացմանը նվիրված հոդվածը:

Պարբերականի հաղորդմամբ՝ ակրիլիկ և ածուխի տեխնիկայով ստեղծված «1915 պատերազմի էթիկան» կտավը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դրանում պատկերված են ջախջախված դեմքեր, մարմնի տարբեր մասեր, ինչը հոդվածագիր Ինդիա Սթոութոնին հիշեցնում է Պիկասոյի հանրահայտ կտավը: Ինչպես և «Գերնիկա»-ում`Ժանետ Հակոբյանի կտավում ևս էքսպրեսիվ եղանակովպատկերված է մարդկանց և կենդանիների տառապանքը:

Բեյրութաբնակ արվեստագետի աշխատանքներում երևում է միաժամանակ հայկական, պարսկական և լիբանանյան մշակույթների ազդեցությունը: Դրանք նպաստել են Առաջավոր Ասիայի մշակութային և սոցիալական ոլորտներում ապրող կնոջ` որպես արվեստագետի կայացմանը:

Հակոբյանի կտավների գերիշխող մեծամասնությունում բազում փոքր տարրերի միավորումից ստացվում է մեկ ամբողջական կոմպոզիցիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում