Խճանկար

Ամերիկացի գիտնականները նոր գերամուր նյութ են ստեղծել

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի գիտնականները նոր գերամուր նյութ են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի մասնագետները մշակել են նոր նյութ, որը կարող Է յոթնապատիկ ձգվել եւ ըստ որում զգալիորեն ամուր մնալ քեւլարից, որից այժմ զրահաբաճկոնակներ են պատրաստում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Դալասի Տեխասի համալսարանի հետազոտական կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

«1 գրամ քեւլարը կարող Է դիմանալ 80 Ջ Էներգիայի, իսկ հատուկ պոլիմերի նանոմանրաթելից մշակված ինովացիոն նյութը՝ 90 Ջ Էներգիայի»,- պատմել Է ծրագրի վրա աշխատող գիտնականների խմբի ղեկավար Մաջիդ Մինարին:

Մասնագետի կարծիքով՝ «սույն գյուտը, որը մեծ ամրություն ունի, կարող Է լայնորեն կիրառվել ռազմական եւ արդյունաբերական ոլորտներում, ԱՄՆ-ն նման նյութերի կարիք ունի»:

Ավելի վաղ հետազոտողներն արդեն մշակել են նյութեր, որոնք կարող են ամրությամբ գերազանցել քեւլարին, բայց դրանց այդպես Էլ չի հաջողվել դառնալ նրա լիարժեք փոխարինողը: Այսպես, 2013 թվականին Թալախասի քաղաքում Ֆլորիդայի նահանգի համալսարանի մի խումբ ինժեներներ ներկայացրել Էին տարածում չստացած գերամուր սարդոստայն ածխածնային նանոփողակներից:

Ներկայում, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, քեւլերն օգտագործվում Է ամենատարբեր իրերի՝ զրահաբաճկոնակների, դահուկների, արգելակի կոճղակների, կախովի կամուրջների ճոպանների, սաղավարտների եւ այլ հարմարանքների պատրաստման համար: Նյութն ստեղծվել Է 1964 թականին ամերիկացի քիմիկոս Ստեֆանի Քվոլեկի կողմից:

Լուսանկարը`utdallas.edu

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում