Հասարակական

Արմեն Մուրադյանը Ռիգայում կմասնակցի տուբերկուլոզի դեմ պայքարի վերաբերյալ նախարարական հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը Ռիգայում կմասնակցի տուբերկուլոզի դեմ պայքարի վերաբերյալ նախարարական հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Ռիգա մասնակցելու «Տուբերկուլոզը և դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության խորհրդում Լատվիայի նախագահության շրջանակներում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի, Տուբերկուլոզի, մալարիայի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի համատեղ ջանքերով:

Համաժողովի նպատակն է համախմբել և ուժեղացնել միջոլորտային համագործակցությունը` ուղղված բնակչության խոցելի խմբերում և անդրսահմանային տարածման տուբերկուլոզի դեմ պայքարին:

Համաժողովին հրավիրված են Եվրոպական Միության, Եվրոպական տնտեսական տարածաշրջանի և Արևելյան գործընկերության երկրների մի շարք պետությունների առողջապահության, սոցիալական ապահովության, ֆինանսների նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում