Արմեն Մուրադյանը ծանոթացել է տեղական դեղարտադրողների և ներկրողների խնդիրներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրել է, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը: Նախարարը կարևորել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում առաջիկա քննարկումների, ենթաօրենսդրական ակտերի ու նորմատիվների, նոր կանոնակարգերի մշակման ընթացքում պահպանվեն որակի նկատմամբ մեր երկրում արմատավորված խիստ մոտեցումները, ինչպես նաև ապահովվի հայկական դեղարտադրողների պատշաճ մուտքը ԵՏՄ շուկա։

Դեղ արտադրողները բարձրաձայնել են որոշ խնդիրներ։ Մասնավորապես` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրված դրույթով դեղ արտադրողները հումքը պարտադիր պետք է ձեռք բերեն Պատշաճ արտադրության գործունեություն (ՊԱԳ) ապահովող կազմակերպությունից։ Սակայն ԵՏՄ տարածքում դեռևս նման հնարավորություն գրեթե չկա, իսկ այլ երկներից ներկրելու դեպքում հումքը լրացուցիչ հարկվում է։ Որոշվել է խնդիրը բարձրաձայնել ԵՏՄ շրջանակում քննարկումների ժամանակ, որպեսզի թե՛ օրենսդրական դաշտում խնդիրներ չառաջանան, թե՛ որակի ապահովումը դեղի գնի բարձրացման առիթ չդառնա։

Արմեն Մուրադյանն առաջարկել է առկա խնդիրներն ի մի բերել, համատեղ քննարկել և լուծման ճանապարհներ գտնել։ «Մեր գլխավոր նպատակը մնում է դեղի որակի ապահովումը, ինչը, սակայն, չպետք է լինի գնի բարձրացման միջոցով` հաշվի առնելով դեղի սոցիալական նշանակությունը»,-ասել է նախարարը` հետաքրքրվելով, թե ինչ արդյունքներ կան նախորդ հանդիպման ընթացքում դեղերի գների իջեցման խնդրի քննարկումից հետո։

Նշվել է, որ «Bayer»կազմակերպության ՀՀ ներկայացուցչությունը վերանայել է իրենց դեղերի գները` դրանք համապատասխանեցնելով ԵՏՄ անդամ պետությունների տարածքում գործող գներին։

Նախարարն անդրադարձել է մեկ այլ խնդրի։ Տեղական դեղ արտադրողներին խախուսելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արդեն շուրջ 10 տարի է, ինչ գրանցման համար գանձված գումարի շահույթահարկը վճարելուց հետո մայր գումարի զգալի մասը ետ է վերադարձվում արտադրողին։ Ժամանակին այդ մեխանիզմը ծառայել է իր նպատակին։ Առաջարկվել է վերանայել այն։Նախարարը հետաքրքրվել է, թե նախորդ հանդիպումից անցած մեկ ամսվա ընթացքում էլ ինչ հարցեր են առաջացել դեղ արտադրողների և ներկրողների մոտ։ Որոշվել է նրանց բարձրացրած խնդիրներին անդրադառնալ առաջիկա հանդիպման ժամանակ։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան