Քիմ Քարդաշյանը երրորդ տեղն Է զբաղեցրել 2015 թվականի ամենանշանավոր կանանց վարկանիշում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Էմմա Ուոթսոնը գլխավորել Է 2015 թվականի ամենանշանավոր կանանց վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է AskMen-ը: Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերի աստղը եւ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանը գերազանցել Է մրցակիցներին՝ ի դեմս մարզուհի Ռոնդի Ռոուզի եւ հեռուստադիվա Քիմ Քարդաշյանի, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը:

Վարկանիշում տեղ են գտել 99 հայտնի կանայք, որոնք կինոինդուստրիայի, շոու-բիզնեսի, սպորտի, գիտության եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ են: Թոփ-թերթիկը տղամարդկանց համար նախատեսված ինտերնետ-պորտալի խմբագրության կողմից կազմվել Է ընթերցողների հարցումների եւ տարբեր ոլորտների փորձագետների հետ կոնսուլտացիաներ անցկացնելու ճանապարհով: Որպես հիմնական չափանիշ խմբագիրներն օգտագործել են «Ո՞ր կինն Է առավել մեծ ազդեցություն գործում մեր կյանքի վրա» հարցը:

Վարկանիշում Քարդաշյանին հաջորդում են՝ Թեյլոր Սվիֆթը (երգչուհի), Լինդսի Վոնը (մարզիկ, դահուկներ), Էլիզաբեթ Հոլմսը (Theranos ընկերության ղեկավար, աշխարհում իգական սեռի ամենաերիտասարդ միլիարդատերը), Բեյոնսեն (երգչուհի), Ամալ Քլունին (իրավապաշտպան), Ջենիֆեր Լոուրենսը (դերասանուհի), Սերենա ՈՒիլյամսը (թենիսիստուհի):

Վարկանիշին ավելի մանրամասն կարելի Է ծանոթանալ AskMen կայքում:

Ամենանշանավոր կանանց ցուցակը ինտերնետ-ռեսուրսի խմբագրության կողմից կազմվել Է առաջին անգամ: Ավելի վաղ AskMen-ն ամեն տարի պատրաստում Էր մոլորակի ամենացանկալի բնակչուհիների թոփ-թերթիկը:

Հայերեն Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ