Հասարակական

Արձակուրդների երկարաձգումից հետո սուր շնչառական վարակների տարածումը կրճատվել է. Արմեն Մուրադյան

2 րոպեի ընթերցում

Արձակուրդների երկարաձգումից հետո սուր շնչառական վարակների տարածումը կրճատվել է. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չկա սուր շնառական վարակների համաճարակ, իսկ տեղի ունեցածը բռնկում էր: Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա հայտնեց, որ վարակի տարածումը դիտարկվել է որպես բռնկում և ձեռնարկվել են համապատասխան քայլերը: «Որպեսզի կարողանանք կանխարգելել բռնկման վերածումը համաճարակի, առաջարկությամբ դիմեցինք Կրթության և գիտության նախարարությանը` երկարաձգելու գարնանային արձակուրդները: Նշեմ, որ հիվանդության դեպքերի գրեթե 80 տոկոսն արձանագրվել էր 0-18 տարեկան երեխաների շրջանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մուրադյանը:

Նախարարը հայտնեց, որ վարակի տարածումը կանխելու նպատակով փակվել են նաև ռիսկային մանկապարտեզները: «Յուրաքանչյուր մանկապարտեզ այս օրերին եղել է խիստ հսկողության ներքո, արդյունքում ժամանակավորապես փակվել են 7 մանկապարտեզներ, որոնցից 5-ը Արագածոտնի, 1-ը` Տավուշի և 1-ը` Վայոց ձորի մարզերում: Փակվել են այն մանկապարտեզները, որոնց երեխաների շուրջ 25 տոկոսը վակարված են եղել սուր շնչառական հիվանդությամբ»,- ասաց Մուրադյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ դպրոցական արձակուրդները երկարացնելուց հետո հիվանդանոց դիմելիության թիվը հանրապետությունում օրական 1900-ից կրճատվել է մինչև 1400-ի: «Կարծում եմ` այդ միտումն արդեն կլինի օրինաչափ»,- հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում