Միջազգային

ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ Է տուժել տոռնադոների հետեւանքով, կա մեկ զոհ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ Է տուժել տոռնադոների հետեւանքով, կա մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օկլահոմայի եւ Արկանզասի նահանգներում մարտի 25-ին մոլեգնած մի շարք տոռնադոների հետեւանքով տուժածների թիվը հասել Է 15-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր մեկ զոհվածի եւ մի քանի տուժածների մասին: «Առնվազն 15 մարդ Է վիրավորվել վատ եղանակի հետեւանքով»,- ասված Է Chicago tribune թերթի հաղորդագրության մեջ, որը վկայակոչել Է Օկլահոմայի նահանգի Թալասի օկրուգի շերիֆ Բիլի Մաքելվիին: Ըստ որում Մաքելվին հավաստել Է մեկ մարդու մահվան մասին տեղեկատվությունը, որին գտել են Սենդ Սփրինգս բնայգու քարշակների կայանատեղում, որտեղով անցել Է տոռնադոն:

Ոստիկանության տվյալներով՝ տարերքը գրեթե լիովին անվավոր տուն Է ոչնչացրել Թուլզա քաղաքի շրջանում (Օկլահոմայի նահանգ): Օկլահոմայում առանց լույսի են մնացել տասնյակ հազարավոր բնակիչներ:

Ինչպես հաղորդել Է weather.com կայքը, մարտի 25-ին տոռնադո Է գրանցվել Թուլզայում, մեկ ուրիշը՝ ոչ հեռու գտնվող Մուր քաղաքում: Մի քանի տոռնադո Է գրանցվել Արկանզասի նահանգում: Նաեւ հուժկու փոթորիկներ են դիտվում Քանզասի եւ Միսուրիի նահանգներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում