Իրավունք

Արգենտինայի քաղաքացին փորձել է խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Երևանում

2 րոպեի ընթերցում

Արգենտինայի քաղաքացին փորձել է խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի քաղաքացի Ալեխանդրո Ջոել Տորեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի երկրորդ մասի և 266-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով:

Այս մասին«Արմենպրես»-ինհայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:

Ալեխանդրո Ջոել Տորեսը նախնական համաձայնության է եկել Բոլիվիայում բնակվող Միրանդայի հետ, ըստ որի մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոց Հայաստան տեղափոխելով Երևանում այն պետք է հանձներ մի անձնավորության` իրացնելու նպատակով, ինչի դիմաց 8000 ԱՄՆ դոլար գումարը պետք է ստանար Բոլիվիայում:

Միրանդայից ստանալով հատուկ գաղտնարաններում թաքցված 2504,604 գրամ կոկաին տեսակի թմրամիջոցները`2015 թվականի փետրվարի 6-ին Ալեխանդրոն 2 ճամպրուկներով Սան-Պաուլոյից ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցները և մեղադրյալին հանձնել իրավապահ մարմիններին:

Վերը նշված քրեական հոդվածներով`Ալեխանդրո Ջոել Տորեսին սպառնում է 4-15 տարի ժամկետով ազատազրկում`գույքի բռնագրավմամբ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանն Ալեխանդրո Ջոել Տորեսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում