Հասարակական

Հայաստանում դեկտեմբերի 9-ը կնշեն որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

1 րոպեի ընթերցում

Հայաստանում դեկտեմբերի 9-ը կնշեն որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը սահմանել Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող Արտակ Զաքարյանը հայտնեց, որ քննարկումների ընթացքում հնչած բոլոր առաջարկներն ընդունվել են և քվեարկության է դրվում նախագծի լրամշակված տարբերակը: Նա նաև տեղեկացրեց, որ օրենքի նախագծի համահեղինակներն են ավելացել:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ ապրիլի 24-ը, որը գործող օրենքում նշված է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր, կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում