Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 47 մլն դոլարի և 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կկնքվիԵվրասիական տնտեսական միությանը անդամակցության գործընթացի շրջանակում ՀՀ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելուհամաձայնագիր: Դրանով ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի 47 մլն դոլարի և 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն: Համաձայնագրի նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստի օրակարգում:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված թվով վեց ուղղություններով(մաքսային վարչարարություն,տեխնիկական կարգավորումներ, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցառումներ, վիճակագրություն, արդյունաբերություն, ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցում և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծում)միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանըդիմել էր ՌԴ-ին՝դրամաշնորհային միջոցներ տրամադրելու հարցով: Ռուսական կողմին ներկայացվել էր նաև համապատասխան աշխատանքների համար անհրաժեշտ աշխատանքների, ապրանքների և ծառայությունների ձեռքբերման, վերապատրաստումների և ուսուցման մանրամասն նախահաշիվը:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նշված վեց ուղղություններով միջոցառումների իրականացումը խիստ անհրաժեշտ է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության հետ կապված գործընթացները սահուն, հավուր պատշաճի կազմակերպելու համար՝ ապահովելով այդ ուղղություններով ՀՀ լիազոր և պատասխանատու մարմինների գործառույթների հստակ իրականացումը ԵՏՄ նորմերին և կանոնակարգերին համապատասխան:

Համաձայնագրով, մասնավորապես, նախատեսվում է«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի համաձայնագրին միանալու շրջանակում ՀՀ պարտավորությունների կատարման ապահովման և եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակում զարգացնել երկկողմ համագործակցություն վերը նշված վեց ոլորտներում: «Այս նպատակով ռուսական կողմը նախատեսում է տրամադրել անհատույց օժանդակություն՝ ընդհանուր 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլի) և 130 մլն ռուբլու չափով 3 տարվա ընթացքում՝ սկսած 2015 թվականից: Ռուսական կողմն այդ գումարների շրջանակում ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ, ռուսական կողմը կկազմակերպիՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հիմնավորման մեջ:

Համաձայնագրի իրականացման նկատմամբ հսկողության, կողմերի միջև փոխգործակցության ապահովման և կողմերի գործադիր իշխանության մարմինների հետ համագործակցության հաստատման նպատակով նախատեսվում է ստեղծել համատեղ հատուկ աշխատանքային խումբ:

Հայերեն English

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները