Քաղաքագետը լուրջ հույսեր չի կապում Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևչի ընդունի: «Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանի առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև Վրաստանում ադրբեջանական և թուրքական համայնքների առկայությունը` Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ հայ պատգամավորների ձեռնարկած քննարկումները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ մարտի 24-ին կայացած հանդիպմանը նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վարչության անդամ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

Քաղաքագետը նկատեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Վրաստանի իշխող վերնախավը կանգնած է շատ լուրջ երկընտրանքի առջև: «Վրաստանի համար մեկ առևտրատնտեսական գործընկեր Թուրքիան հրավիրել է Վրաստանին մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին, և վերը նշված հրավերը ընդունել-չընդունելու որոշումը ցույց կտա, թե Վրաստանի բարձրագույն ղեկավարությունը որ երկրի հետ հարաբերություններն է համարում գերակա»,-ընդգծեց Մինասյանը:

Անդրադառնալով Ջավախքի և ջավախահայության խնդիրներին` Նարեկ Մինասյանը շեշտեց, որ Վրաստանի կառավարությունը նախատեսում է Ջավախքում լուրջ ներդրումներ կատարել: «Վրաստանի կառավարությունը նոր տարածաշրջանային քաղաքականություն է որդեգրել Վրաստանում: «Ուժեղ Վրաստան» ծրագրի շրջանակներում Վրաստանի տարբեր շրջաններում որոշակի բիզնես նախագծեր են իրականացվելու և այդ համատեքստում ծրագրվում է Ջավախքում կատարել շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչը լուրջ խթան կհանդիսանա տարածաշրջանի զարգացման համար»,-նշեց քաղաքագետը:

Հայերեն English

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հաջիևի հայտարարություններին

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը

Հովհաննես Գաբրիելյանի բացառիկ ռեկորդը․ նա առանց դադարի լողալով հատել է Սևանա լիճն՝ ամբողջ երկայնքով

Անահիտ Ավանեսյանը հորդորել է Ծավի բնակիչներին օգտագործել միայն շշալցված ջուր