Հասարակական

Արմեն Մուրադյանն անձամբ է պատասխանել նախարարության «Թեժ գծի» հեռախոսազանգերին

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն անձամբ է պատասխանել նախարարության «Թեժ գծի» հեռախոսազանգերին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին անձամբ ծանոթանալու նպատակով, մարտի 24-ի առավոտյան ՀՀ առողջապահության նախարության «Թեժ գիծ» ծառայության հեռախոսազանգերին պատասխանել է նախարար Արմեն Մուրադյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նա լսել է շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հարցեր: Որոշ հարցերի առնչությամբ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ:

Օրական «Թեժ գիծ» շուրջօրյա ծառայությունը ստանում է 60-70 հեռախոսազանգ: Արձանագրված բոլոր դիմում-բողոքներն ուսումնասիրվում են և ստանում համապատասխան լուծումներ: Քաղաքացիների կողմից հնչեցված հարցերի, առաջարկությունների և բողոքների մասին ամեն օր զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին և նախարարության աշխատակազմի ղեկավարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում