Հայտարարության ընդունումը կվկայի, որ Հայաստանը ճանաչում է հույների և ասորիների ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հայտարարության ընդունումը «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ. իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» կնշանակի, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հույների և ասորիների ցեղասպանությունը:Այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցին: «Մենք ընտրել ենք հայտարարության տարբերակը, որովհետև շատ կարևոր դեպքերում է Հայաստանի Ազգային ժողովը հայտարարություն ընդունում: Եվ այս դեպքում մեր առաջարկն է եղել, քննարկել ենք և եկել այն եզրակացության, որ հայտարարության ընդունումն ավելի նպատակահարմար է, որովհետև միշտ չէ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է ընդունում: Եվ այս իմաստով, նախագիծը ներկայացնելով որպես դատապարտող հայտարարություն, մենք կրկնակի անգամ ցանկացել ենք ցույց տալ մեր հանրությանը, թե մեր հույն և ասորի եղբայրներին և քույրերին, թե միջազգային հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, բոլոր քաղաքական ուժերը կարևորում են հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Կորյուն Նահապետյանի մյուս հարցին, թե ինչո՞վ կարելի է բացատրել հույների և ասորների ցեղասպանության սահմանափակ թվով ճանաչումները, Շարմազանովը պատասխանեց, որ դա միգուցե նաև հունական և ասորական կողմից միասնական աշխատանքի թերացումն է: «Մի բան կարող եմ շեշտել, որ երբ Շվեդիայում ընդունվեց հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, դա տեղի ունձցավ երեք համայնքների միասնական աշխատանքի արդյունքում: Մենք պետք է միասնական լինենք: Մենք պետք է մեր բոլոր ուժերը միավորենք, որ կարողանանք պայքարել թուրքական ժխտողականության դեմ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Հայերեն English

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

ԱԺ նիստ.06/10/2026

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է