Քաղաքականություն

Արծրուն Հովհաննիսյանը խոսել է ադրբեջանական կողմի հնարավոր մեկնաբանությունների մասին

1 րոպեի ընթերցում

Արծրուն Հովհաննիսյանը խոսել է ադրբեջանական կողմի հնարավոր մեկնաբանությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանն անդրադարձել է Արցախի Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանի` հակառակորդի կողմն անցնելու հետ կապված Ադրբեջանի հնարավոր մեկնաբանություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցած ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ: Սակայն, կարծում ենք՝ ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն, որ նա միայնակ մինչև ատամները զինված հարձակվել էր Ադրբեջանի վրա և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին»:

ՊԲարևելյան ուղղությամբտեղակայվածզորամասերիցմեկի մարտականդիրքից, զենք-զինամթերքըթողնելով մարտականհենակետում,մարտի22-ին՝ժամը13:50-իսահմաններում,հակառակորդիկողմն է անցել ՊԲզինծառայող, 1991թ.ծնվածշարքային-պայմանագրայինԱնդրանիկԱրարատիԳրիգորյանը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում