Հայաստանը 500 մլն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել. Reuters

1 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 500 մլն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել, 7,5 տոկոս եկամտաբերությամբ և 10-ամյա մարման ժամկետով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրը ֆինանսական շուկայում:

Գործակալությունը հիշեցնում է նաև, որ Հայաստանի վարկանիշը Moody's գործակալությունը և Fitch-ը գնահատել են B+:

Հայաստանի կառավարությունը մարտի 10-ին հավանություն էր տվել եվրոպարտատոմսերի թողարկման ազդագրին, եվրոպարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի (Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc, J.P.Morgan Securities plc) հետ կնքվելիք բաժանորդագրության պայմանագրին, պարտավորությունների կառավարման պայմանագրին, CITIBANK, N.A., LONDON BRANCH և CITIBANK N.A., NEW YORK BRANCH ընկերությունների հետ կնքվելիք ֆիսկալ գործակալի պայմանագրին, պարտավորությունների կառավարման առաջարկի հուշագրին:

Հայաստանն իր առաջին եվրապարտատոմսերը թողարկել էր 2013 թվականին՟ 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6 տոկոս:

Հայերեն English