Խճանկար

Օրական մի պտղունց սոդան կբարելավի տեսողության սրությունը. բժիշկներ

2 րոպեի ընթերցում

Օրական մի պտղունց սոդան կբարելավի տեսողության  սրությունը. բժիշկներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկների միջազգային կոլեկտիվը պարզել Է, որ ոչ մեծ բաժնեչափերով կերակրի սոդայի կանոնավոր գործածումը կարող Է զգալիորեն բարելավել մարդու տեսողությունն այն բանի շնորհիվ, որ դա կանխում Է աչքի ցանցաթաղանթի ցուպիկների եւ շշիկների «գերբեռնվածությունը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Biological Chemistry հանդեսում հրապարակված հոդվածում:

«Այս հայտնագործության հետաքրքրություն առաջացնող հետեւանքն այն բանի հնարավորությունն Է, որ մեր նյութափոխանակության ընթացիկ վիճակը կարող Է խիստ ազդել տեսողության սրության վրա: Դա հետաքրքրական Է այն պատճառով, որ մենք այսօր լավ գիտենք, որ ցանցաթաղանթի շատ հիվանդություններ կապված են այն բանի հետ, որ ցուպիկներն ու շշիկները լուսազգայուն մոլեկուլներով են գերհագեցած ծագումնաբանական ինչ-ինչ արատների պատճառով: Երբ դրանց կուտակումը հասնում Է մահացու վտանգավոր մակարդակների, բջիջները մեռնում են, եւ սկսվում Է անդառնալի կուրությունը»,- հայտարարել Է Քլինթ Մակինոն Հարվարդի համալսարանից (ԱՄՆ):

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Մակինոն եւ նրա գործընկերները հայտնագործել են մեր տեսողության վրա սովորական կերակրի սոդայի անսպասելի բարերար ազդեցությունը՝ ուսումնասիրելով այն, թե ինչպես են լուսազգայուն բջիջներն իրենց ընդունած լույսը կերպափոխում Էլեկտրական իմպուլսների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում