Խճանկար

Ճապոնիան Կանարյան կղզիներում աստղադիտակ կկառուցի սեւ անցքերի դիտարկման համար

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան Կանարյան կղզիներում աստղադիտակ կկառուցի սեւ անցքերի դիտարկման համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան այս տարվա սեպտեմբերին ձեռնամուխ կլինի ոսպնյակի 23 մետր տրամագծով աստղադիտակի կառուցմանը՝ այնպիսի երեւույթների ուսումնասիրման համար, ինչպիսիք են սեւ անցքերը եւ տիեզերական ճառագայթները: Աստղադիտակը կտեղակայվի Իսպանիայի Կանրայան կղզիներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագիծը գլխավորում են Տոկիոյի համալսարանի մասնագետները, համալսարան, որին կից աշխատում Է տիեզերական ճառագայթների ուսումնասիրման հետազոտական կենտրոնը: Աստղադիտակի համար հայելին կմոնտաժվի գրեթե 200 առանձին սեգմենտներից: Ընդհանուր առմամբ ենթադրվում Է յոթ այդպիսի աստղադիտակների կառուցում ամբողջ աշխարհում, որոնք կներառվեն միասնական համակարգում: Տոկիոյի համալսարանում նշել են, որ նման կառուցվածքի ստեղծումը թույլ կտա ավելի հանգամանորեն ուսումնասիրել տիեզերական ճառագայթների ֆենոմենը, եւ դա գիտնականներին կմոտեցնի սեւ անցքերի առեղծվածների բացահայտմանը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, անցյալ տարի Ճապոնիան եւ ԱՄՆ-ը նաեւ սկսել են աշխարհում ամենամեծ աստղադիտակի կառուցումը: Շինարարությունը կատարվում Է ծովի մակերեւույթից 4 հազար մետր բարձրության վրա՝ Հավայիների Մաունա Կեա հրաբխի գագաթին: Աստղադիտակի վիթխարի հայելին կմոնտաժեն գրեթե 500 սեգմենտներից, իսկ դրա տրամագիծը կգերազանցի 30 մետրը: Ինչպես սպասվում Է, աշխատանքները կավարտվեն 2021 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում