Խճանկար

Արեւային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռն սկսել Է շուրջերկրյա թռիչքի երրորդ փուլը

2 րոպեի ընթերցում

Արեւային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2  ինքնաթիռն սկսել Է շուրջերկրյա թռիչքի երրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը մարտի 18-ի առավոտյան մեկնել Է Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքից՝ սկսելով 12 փուլից բաղկացած շուրջերկրյա թռիչքի երրորդ փուլը: Այն այժմ ուղեւորվում Է երկրի հյուսիս-արեւելքի Վարանսի քաղաք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով India TV News հեռուստաալիքին, Ահմադաբադից Solar Impulse 2-ի թռիչքը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:15-ին: Ինչպես սպասվում Է, վայրԷջքից հետո ինքնաթիռը Վարանսի քաղաքում կգտնվի մոտավորապես ութ ժամ:

Հնդկաստանից հետո ինքնաթիռը պետք Է ուղեւորվի Մանդալայ (Մյանմա), Չունցին եւ Նանկին (Չինաստան): Այնուհետեւ Solar Impulse 2-ը կհատի Խաղաղ օվկիանոսը եւ վայրԷջք կկատարի Ֆինիկսում եւ Նյու Յորքում: Հաղթահարելով Ատլանտյան օվկիանոսը՝ ինքնաթիռը կանգ կառնի Հարավային Եվրոպայում կամ Հյուսիսային Աֆրիկայում եւ կվերադառնա Աբու Դաբի: Շուրջերկրյա ճանապարհորդությունը կետեւի հինգ ամիս:

Solar Impulse 2 թռչող ապարատն այն սավառնակի մեծացված տարբերակն Է, որն անցյալ տարի կտրել-անցել Է Միացյալ Նահանգների տարածքն ափից ափ եւ սահմանել մի քանի ռեկորդ, այդ թվում՝ արեգակնային Էներգիայով՝ մարդու կողմից կառավարվող ամենաերկարատեւ թռիչքի ռեկորդը՝ 26 ժամ:

Solar Impulse 2 ինքնաթիռը հասարակայնությանը ներկայացվել Է 2014 թվականի ապրիլին եւ հաջողությամբ փորձարկվել Է այդ տարվա հունիսին: Դրա թեւերի բացվածքը կազմում Է 72 մետր, քաշը հասնում Է 2,3 տոննայի: Ինքնաթիռի թեւը ծածկված Է 17,2,հազար արեւամարտկոցներով, որոնք Էներգիա են արտադրում թռչող ապարատի Էլեկտրաշարժիչներին մատակարարելու համար: Ինքնաթիռի առավելագույն արագությունը ժամում 140 կիլոմետր Է,

Solar Impulse 2-ը, ինչպես եւ դրա նախորդը, վարում են Էներգիայի այլընտրանքային աղբյուրների երկու Էնտուզիաստներ՝ շվեյցարացիներ Բերտրան Պիկարը եւ Անդրե Բորշբերգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում