Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ երգիչ Դանիել Դեքերն ցանկանում է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել երաժիշտ Արա Գևորգյանը: «Կարծում եմ` շատ ազդեցիկ կլինի ՀՀ անձնագիր հանձնել նրան հենց ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում»,-գրել է Արա Գևորգյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արա Գևորգյանը տեղեկացրեց, որ իր միջոցով Դանիել Դեքերը արդեն դիմել է մեր պետությանը քաղաքացիություն ստանալու հարցով:

2005 թ. ապրիլի 24-ին՝Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին, Դանիել Դեքերը ՀՀ կառավարության կողմից հրավիրվել է Հայաստան՝Ծիծեռնակաբերդումերգելու «Ադանա» երգը: «Ադանա» երգը Հայոց ցեղասպանության մասին է: Երաժշտության հեղինակն է Արա Գեւորգյանը, խոսքերինը՝Դանիել Դեքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում