Հասարակական

Արմեն Մուրադյանի գլխավորությամբ քննարկվել են հոգեբուժական ծառայության խնդիրները

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանի գլխավորությամբ քննարկվել են հոգեբուժական ծառայության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հոգեբուժական ծառայության հիմնախնդիրները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, անդրադարձ է կատարվել ամբուլատոր և ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հիմնահարցերին:

Քննարկվել են նաև հանրապետության հոգեբուժական հաստատություններում տիրող ներկա իրավիճակը, դեղերի շրջանառությանը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովմանը, ընդհանուր սանիտարական վիճակին, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանմանը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին, դրանց պահմանման պայմաններին վերաբերող և այլ հարցեր:

Հանձնարարվել է հոգեբուժական կենտրոններում` ուշադրության կենտրոնում պահել անհրժաշետ նորմերի պատշաճ ապահովումը:

Քննարկվել են նաև հոգեբուժական հաստատությունների ֆինանսական ու վարչական խնդիրները: Հանձնարարվել է մշակել հոգեբուժարանների զարգացմանը և արդիականացմանն ուղղված հստակ ծրագրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում