ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lockheed Martin-ը պլանավորել Է անդրմայրցամաքային երկաթուղու անալոգն ստեղծել խորը տիեզերքում մարդու ճանապարհորդությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության կայքի մամուլի տեղեկագրում:
«Ճանապարհի» համակարգը ներառում Է երեք տարր. Jupiter քարշիչը, Exoliner բեռնատար կոնտեյները եւ ռոբոտ-մանիպուլյատորը: Այս երեք բաղադրիչների նախագծման համար Lockheed Martin-ը կօգտագործի արդեն ստուգված այն տեխնոլոգիաները, որոնք տիեզերքում օգտագործում են ԱՄՆ-ը եւ նրա գործընկերները:
Սպասվում Է, որ Jupiter քարշիչը, բեռնատար կոնտեյները եւ ռոբոտ-մանիպոլյատորը տիեզերք կարձակվեն Atlas V ծանր դասի տանող հրթիռի միջոցով: Արդեն ուղեծրում քարշիչն օգտակար բեռով կոնտեյները կհասցնի Միջազգային տիեզերակայան, ձեռքի միջոցով դրան կկցի Exoliner-ը եւ կվերադառնա ավելի ցածր ուղեծիր այլ խնդիրների լուծման, օրինակ արբանյակների հետ տարբեր մանիպուլացումների համար:
Երկրից հրթիռի հաջորդ արձակման ժամանակ արդեն ուղեծրում Jupiter-ը վերցնում Է հին Exoliner-ը (օրինակ՝ աղբով) եւ Միջազգային տիեզերակայան հասցնում նոր կոնտեյները: Մասնագետները նշում են, որ փոխադրման այդ սխեման Էժան կլինի գոյություն ունեցողներից (այդ թվում ռուսաստանյան «Սոյուզների» կամ Միացյալ Նահագների SpaceX մասնավոր ընկերության Dragon տիեզերանավերի օգտագործմամբ):
Միացյալ Նահանգների Lockheed Martin կորպորացիան ռազմական եւ օդատիեզերական տեխնիկայի՝ աշխարհում խոշորագույն մշակողներից եւ արտադրողներից մեկն Է: Դրա հիմնական պատվիրատուն Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը: Ընկերությունում աշխատում Է շուրջ 120 հազար մարդ, 2013 թվականին կորպորացիայի վաճառքների ծավալները կազմել են 35,5 միլիարդ դոլար: