Արքայազն Ուիլյամը և նրա կինը գաղտնի փորձել են տան աշխատող գտնել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, փորձել են համացանցի միջոցով տան աշխատող փնտրել: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը: Աշխատատեղի համար հայտարարությունը տեղադրվել է The Lady jobs կայքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թագավորական ընտանիքը որոշել է տան աշխատող գտնել, երբ 5-ամսյա աշխատանքից հեռացել է 34-ամյա Էմի Վուդը:

Հայտարարության մեջ նշվել է, որ նոր աշխատկիցը պետք է աշխատի Նորֆոլկում գտնվող մեծ տանը: Խոսքը վերաբերում է Էնվեր Հոլում գտնվող նրանց ամառանոցին: Ապագա տնտեսվարուհին պետք է զբաղվի տան մաքրությամբ, հետևի տերերի հագուստներին՝ լվացք անի, արդուկի: Նա նաև պետք է մթերքներ գնի, երբեմն ուտելիք պատրաստի և երեխաների ու շների մասին հոգ տանի:

Հայտարարության մեջ նշված է 5 աշխատանքային օրվա մասին, ընդ որում, չի բացառվում, որ երբեմն նա պետք է երկար մնա կամ աշխատանքի գնա հանգստյան օրերին: Նրան կտրամադրվի տուն, սակայն չի նշվում թե որտեղ, ինչպես նաև չի նշվում աշխատավարձի չափը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում