Իսպանական «Gentiuno» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Gentiuno» պարբերականում մարտի 12-ին տպագրվել է հայտնի լրագրող Ռիկարդո Անգոսոյի «Թուրքիա. մի հատված, որ չի տեղավորվում Արևմուտքում, սակայն որի կարիքն ունեն Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի գործընկերը» վերնագրով հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև` զգալի կրճատումներով:

«Վերջին տարիներին Թուրքիան նշաններ չի տվել, թե ցանկանում է առաջընթաց գրանցել հակամարտությունների կարգավորման գործընթացում իր հարևանների հետ, իսկ ներկայիս առաջնորդ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիսանում է ավելի շատ ազգայնական, քան իր նախորդներից որևէ մեկը:

Բավական է պարզապես նշել քրդական խնդիրը, որը, ձգվելով ավելի քան երեք տասնամյակ և մոտ 50.000 մարդկային կյանք խլելով, մնում է չլուծված և թուրքական պետության ու Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից առանց որևէ ստորագրված համաձայնագրի: Թուրքիան շարունակում է օկուպացնել Կիպրոսի տարածքի 37%-ը, ուր ապօրինաբար ներխուժել է և չի ցանկանում Նիկոսիայի հետ բանակցել` խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու համար:

Եվ վերջապես, Թուրքիան հրաժարվում է ճանաչել թուրքական իշխանությունների կողմից XIX-րդ դարի վերջերից մինչև 1923 թվականն իրագործված Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում շուրջ երկու միլիոն հայ է սպանվել:

Դեռևս ներկա թուրքական բիրտ ազգայնականության ևս մեկ օրինակ. Թուրքիան ցանկանում է ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները (1915-2015թթ.), որոնք տեղի կունենան Երևանում այս տարի` ապրիլի 24-ին` փորձելով նույն օրը նշել իր հաղթանակը Գալիպոլիի ճակատամարտում: Բավական վատ և ցավալի փաստ: Խնդիրն այն է, որ նոր Թուրքիան հիմնադրվել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից Օսմանյան կայսրության ավերակների վրա, մոնոէթնիկ հիմունքներով՝ բացառելով կապը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հետ, ժողովրդավարության դեֆիցիտի և հարևանների նկատմամբ հստակ զավթողական ​մոտեցմամբ​:

Ռասիզմն ու այլատյացությունը շարունակում են գերակա մնալ թուրքական քաղաքականության որոշակի միջավայրում, և սա է, որ խանգարում է հարևանների հետ կապված խնդիրների լուծման առաջընթացին և Թուրքիային, վերջիվերջո, դարձնում տարածաշրջանային անկայունության մի էլեմենտ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հոդվածում:

Հայերեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն