Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը` Սուրբ Ծննդյան եւԱստվածահայտնության տոնի առթիվ

8 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ հարապետական իր պատգամն է հղել Ն. Ս. Օ. Տ© Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ստորեւ ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Այսօր տոն է Սուրբ Ծննդյան, տոն է Աստվածահայտնության մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի: Մեծ ու սքանչելի է խորհուրդը, որը մենք վերստին ապրում ենք այսօր: Նոր Արքա ծնվեց Բեթղեհեմում` հանուն նորոգ մարդու եւ նոր աշխարհի, քանզի «եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած էե: Հայոց Բեթղեհեմից, լույս խորանից Սուրբ Էջմիածնի, հոգենորոգ զգացումներով եւ բերկրանոք բերում ենք ձեզ մեծ ավետիսը, որը շուրջ երկու հազար տարիներ առաջ հովիվներին տվեցին հրեշտակները. «Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն էե (Ղուկ. Բ 11): Հովիվները պարզ ու մաքուր սրտով Բեթղեհեմի մսուրում ճանաչեցին ու երկրպագեցին Մանուկ Փրկչին, իմաստուն մոգերը ընծաներ մատուցեցին` ծնրադրելով Նրա Աստվածությանը, Թագավորությանն ու Քահանայությանը: Փրկչի գալուստը` նախապես վկայված մարգարեների միջոցով, ավետվեց բոլորին, բայց բոլոր սրտերում չէ, որ Աշխարհի Փրկչի, Նոր Արքայի ծնունդը ցնծությամբ ընդունվեց: Մանուկ Հիսուսին սպանելու նպատակով Հերովդեսը կոտորել տվեց Բեթղեհեմի մանուկներին: Այո, սիրելիներ, Աստվածորդու մարդեղացումն ու ծնունդը նույնիսկ, ուղեկցվեց աստվածպաշտության եւ սպանության, խաղաղության ու պատերազմի իրողություններով, որոնք Աբելից եւ Կայենից սկսած զուգահեռ ընթացքով դրսեւորվում են մարդկության պատմության մեջ: Բեթղեհեմի մսուրում ծնված Մանուկը եկավ փոխելու աշխարհի այդ ընթացքը Նոր Ուխտի հաստատումով ե Իր արյան հեղումով. «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ կը թափուի շատերի համարե (Մարկ. ԺԴ 24),– ասաց Քրիստոս: Փրկիչը եկավ ազատելու մարդուն չարի որոգայթներից, մեղքի ու մահվան կապանքներից եւ աստվածային Իր զորությամբ վերականգնելու նրան դրախտային երանական իր փառքի մեջ: Քրիստոս նոր կյանք բերեց աշխարհին` վերածնված, նորոգված հոգու կյանքը, որով մարդկությունը պիտի ընթանար դեպի Աստված։ «Հագէ՛ք նոր մարդը,– պատգամեց առաքյալը,– նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբե (Եփ. Դ 24): Մարդկությանն ուղղված նորոգվելու եւ կատարելագործվելու կոչը, սակայն, ամբողջապես վերջ չդրեց հին մարդու, հին հասկացությունների գոյությանը, եւ չվերացավ չարիքն աշխարհից: Այսօր էլ հաճախ նոր մարդու կերպարի ներքո գործում է հին մարդը, Քրիստոսին երկրպագող հովիվների եւ մոգերի բարեպաշտության կողքին տեղ է գտնում նաեւ Հերովդեսի չարագործությունը: Կյանքի առաջագնաց պայմաններով, հնարավորություններով ու կարողություններով հատկանշվող արդի աշխարհը դեռ ամոքված չէ թշվառություններից, արհավիրքներից ու պատերազմներից, ամոքված չէ կեղծիքից, նախանձից ու ատելությունից: Մարդը բարձրացավ տիեզերք, բայց որքա՞ն է բարձրացել իր ներաշխարհի տիեզերքում: Գիտական մտքի զարգացումը նպաստել է կյանքի բարօրությանը, բայց որքա՛ն կատարելագործել է նաեւ պատերազմի զենքերը: Արդարեւ, գիտատեխնիկական արդի նվաճումները, ժողովրդավարությունը, անհատի եւ ազգի իրավունքներն ու ազատությունները գերակա արժեքներ հռչակած գաղափարախոսությունները անբավարար եղան պատասխաններ տալու մարդկության առջեւ ծառացող խնդիրներին ու մարտահրավերներին եւ անբավարար պիտի լինեն, եթե Աստված չի բնակվում մեր մեջ, եթե Աստված չի գործում մեր կյանքում, եթե չի կարեւորվում հոգեւորը, հավատքն ու սրբությունը, այլ, նույնիսկ, ծաղրվում է: Ունայն պիտի լինեն խաղաղությանը, արդարությանն ու մարդասիրությանը ուղղված ջանքերը, եթե նախ Աստծո բարերար Կամքը եւ Փրկության Շնորհը չենք հայցում, միմյանց սիրելու աստվածադիր պատվիրանը չենք կատարում: «Սէրը երբէք չի անհետանում, թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան, թէ լեզուներ, պիտի լռեն, թէ գիտութիւն, պիտի անցնի, քանզի շատից քիչը գիտենք և շատից քիչն ենք մարգարէանումե (Ա Կորնթ. ԺԳ 8-9),– ասում է առաքյալը: Մարդկային ամեն գիտություն շատից քիչն է եւ ժամանակի մեջ փոխվել ու փոխվելու է, բայց սերն է, որ երբեք չի անհետանում, սերը միշտ նույնն է` կատարյալ, «չար բան չի խորհում, անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայե: Մենք բոլորս` ազգեր և ժողովուրդներ, մեկ սուրբ և կենարար ժառանգություն ունենք` Աստծո սերը արարածներիս հանդեպ: Աստված սիրում է մեզ բոլորիս անկախ որևէ պատկանելությունից, անկախ ազգությունից, համոզմունքից, սեռից ու տարիքից։ Կատարյալ այդ սիրո վկայությունը Փրկչի Հայտնությունն է աշխարհում: Սիրո նույն ոգով առաջնորդվելով միայն մարդկությունը պիտի կարողանա նոր լինել` նորացնելով նաև աշխարհը: Մենք` քրիստոնյաներս, խոստումն ու հավատն ունենք, «եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած էե: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց, ուրախությամբ ու երախտագիտությամբ ընդունենք մեր փրկության պարգեւը` Մարդացյալ Աստվածորդուն: Նրան ապավինած` որպես նոր մարդ` արդարությամբ ու եղբայրսիրությամբ կառուցենք նոր կյանքը Հայաստանի եւ Արցախի, հայրենաշունչ, ամուր ու հույսով լեցուն պահենք ազգային կյանքը Սփյուռքում: Փրկչի հետ չպիտի երկնչենք դժվարություններից ու խոչընդոտներից, եւ մեր ջանքերը իզուր չպիտի լինեն, այլ քաղցրահամ արդյունքներ պիտի բերեն մեր Հայրենիքին եւ վերազարթոնք ապրող Սփյուռքին: Համազգային միասնությամբ մեր Տիրոջ ազատարար սիրով պիտի պաշտպանենք Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու արդար իրավունքը եւ նորոգյալ հավատով պիտի մարմնավորենք ու կյանքի կոչենք մեր բոլոր իղձերը, գալիքի մեր հույսերը: Արդ, անաղարտ պահենք առաքելական սուրբ հավատքը մեր հայրերի եւ նրանց օրինակով ստեղծենք մնայունն ու հարատեւը: Մեր Տիրոջ եւ Փրկչի Սուրբ Ծննդյան տոնի հոգենորոգ առիթով Քրիստոսավանդ սիրով եղբայրական ողջույն ենք հղում Քույր եկեղեցիների հոգեւոր պետերին, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական աթոռների գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութա‎‎ýյանին: Հայրապետական Մեր օրհնությունն ու սերն ենք բերում մեր Եկեղեցու ուխտապահ հոգեւոր դասին եւ ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին: Սուրբ Ծննդյան ավետիսով Մեր ողջույնն ենք բերում Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանին, հայոց պետական ողջ ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, աղոթենք Նորածին Փրկչի սնարի առջեւ, որ Իր ամենառատ շնորհներով նորոգվեն մարդկային հոգիները եւ ողորմության, խաղաղության, արդարության ու ճշմարիտ եղբայրսիրության ճանապարհներով ուղղորդվի ժողովուրդների կյանքը: Հայցենք, որ Փրկիչ մեր Տերը հավատով զորացյալ պահպանի մեր ժողովրդին եւ օրհնի մեր գործերն ու ջանքերը` ի փառս Իր Սուրբ Անվան, ի սեր եւ ի բարօրություն հայրենի մեր երկրի ու աշխարհասփյուռ ազգիս եւ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու. ամեն: Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ Ձեզ եւ մեզ մեծ ավետիսե:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա