Միջազգային

Լիբանանի նախագահական ընտրությունները ձախողվել են 20-րդ անգամ

1 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահական ընտրությունները ձախողվել են 20-րդ անգամ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բարրին մարտի 11-ին կրկին հետաձգել է երկրի նախագահի ընտրությունները` մինչև ապրիլի 2-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը, ձախողման պատճառն, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, խորհրդարանում ոչ բավարար քվորումն էր:

Ընտրությունը կայացած կհամարվի այն ժամանակ, երբ խորհրդարանական նիստին մասնակցեն 128 պատգամավորներից 86-ը: Սակայն խորհրդարանում ներկա է եղել ընդամենը 48 պատգամավոր:

Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է 2014թ. մայիսի 25-ին, և մինչև այժմ` սկսած ապրիլի 23-ից, խորհրդարանը ձախողում է ընտրությունները:

Նախագահիգլխավորթեկնածուներն են Սամիր Ջաաջաան և Միշել Աունը:ՍամիրՋաաջաայի նախագահընտրվելունդեմեն հատկապես սիրիամետկուսակցություններըև կազմակերպությունները: Նախագահական ընտրություններիառաջինփուլըկայացելէապրիլի 30-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում