Հասարակական

Արմեն Մուրադյանը Մարտի 8-ի առթիվ շնորհավորել է կանանց

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը Մարտի 8-ի առթիվ շնորհավորել է կանանց

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ: Գարնանային տոների այս գեղեցիկ մեկամսյակը ևս մեկ առիթ է մեր երախտագիտության, ակնածանքի, գնահատանքի խոսքերը ձեզ ուղղելու համար: Ցանկանում եմ ընդգծել առողջապահական տարբեր ոլորտներում աշխատող կանանց՝ բժշկուհիների, միջին և կրտսեր բուժանձնակազմի՝ մեծ հարգանքի արժանի ամենօրյա աշխատանքը: Ձեր ներկայությունը բժշկական բոլոր հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և ընտանեկան ջերմություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում