Բարաք Օբաման եւ Քիմ Քարդաշյանը համացանցի ամենաազդեցիկ դեմքերից են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Time.com-ը կազմել է համացանցում ամենազդեցիկ անձանց ցուցակը, որտեղ միանգամից երկու հայուհի է ընդգրկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համացանցի ամենաազդեցիկ անձանց երեսուն հոգանոց ցանկի 6-րդ հորիզոնականում է ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը: 34-ամյա Քարդաշյանն ունի միլիոնավոր երկրպագուներ համացանցում, իսկ Instagram-ում նա առանձնանում է բոլորից եւ ավելի ու ավելի կատարելագործում սելֆի անելու արվեստը: Instagram-ում նա 27 միլիոն հետեւող ունի եւ բոլորն էլ են հիացած են նրա սելֆիներով` անկախ հանգամանքից, թե նկարներն արվել են ընկերների հետ հանդիպման ժամանակ, թե լոգասենյակում:

Time.com-ը շեշտում է, որ գեղեցկուհին նաեւ ակտիվորեն եւ հմտորեն օգտագործում է Twitter-ն իր բիզնեսը գովազդելու համար:

Երկրորդ հայուհին Անիտա Սարգսյանն է: Նա ֆեմինիստուհի է, ունի իր բլոգը, Youtube-ում իր ալիքն ու միկրոբլոգ Twitter-ում, որտեղ նա քննադատում է սեքսիզմն ու հենց այդ պատճառով էլ դարձել է համացանցի ազդեցիկ դեմքերից մեկը: Նա ունի հազարավոր երկրպագուներ եւ նույնքան էլ թշնամիներ, ովքեր քննադատում են Սարգսյանին:

Time-ի կազմած ցանկում են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաքա Օբաման, Բեյոնսեն, Շակիրան, Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները, Ջասթին Բիբերը:

Հայերեն English

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը