Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն դեսպան Քրիստիան Շտրոհալին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն դեսպան Քրիստիան Շտրոհալին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քննարկվել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ եւ Հայաստանի համագործակցությանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր: Երկրի ղեկավարի խոսքով, Հայաստանի իշխանությունները շահագրգիռ են կազմակերպել իսկապես որակյալ ընտրություններ` զերծ սուբյեկտիվ տարրերից: Զրուցակիցները քննարկել են նաեւ ընտրական գործընթացներում դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` հայկական կողմի ցանկությունն է, որ այն լինի իսկապես միջազգային առաքելություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում