Ճապոնուհին ավելի քան 15 հազար դոլար Է գտել խանութից գնած հին կահույքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյոգոյի պրեֆեկտուրայից մի ճապոնուհի 1,9 միլիոն իեն (շուրջ 15,8 հազար դոլար) Է գտել խանութից գնած հին կահույքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:

Մարտ ամսվա սկզբին կինը բանեցված կահույք Է ձեռք բերել կոմիսիոն խանութից, իսկ գալով տուն՝ կահույքի մեջ հայտնաբերել Է խոշոր գումարի կանխիկ դրամ: Գնորդուհին դիմել Է ոստիկանություն՝ գտածոյի մասին հայտարարությամբ: Իրավապահ մարմինները կարծում են, որ փողի մասին կարող Էր մոռանալ կահույքի նախորդ տերը եւ սկսել Է նրա որոնումը: Ուստի այն մանրամասնությունները, թե հատկապես ինչ կահույքի մեջ Է կանխիկ դրամ պահվել, չեն նշվում:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ճապոնական օրենսդրությամբ՝ կանխիկ փող գտած մարդը պարտավոր Է այն հանձնել ոստիկանությանը: Եթե տերը չգտնվի, ապա փողը գտնողը երեք ամիս անց դրա նկատմամբ հավակնություն ունենալու իրավունք Է ստանում: Իսկ գտածոյի յուրացումը պատժվում Է որպես հանցագործություն: Այն մասին, թե ինչպես պետք Է վարվել ինչ-որ մեկի կորցրած իրեր գտնելու դեպքում, դպրոցականներին պատմում են ցածր դասարաններից:

2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից հետո առաջին երեք ամիսներին տուժած շրջանների ափին գտնվել Է 2,65 միլիարդ իեն (այն ժամանակվա փոխարժեքով 33,9 միլիոն դոլար): Ոստիկանությանը հաջողվել Է գտնել հայտնաբերված կանխիկ դրամի 98 տոկոսի տերերին կամ ժառանգներին, այդ ամենը վերադարձվել Է տերերին: Տերը կարող Է վարձահատույց լինել գտնողին՝ նրան նվիրելով վերադարձված գումարի 10-ից մինչեւ 30 տոկոսը:

Հայերեն English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն