Միջազգային

Միշել Օբաման Ճապոնիա այցի ընթացքում քննարկելու Է կանանց կրթության հարցերը

2 րոպեի ընթերցում

Միշել Օբաման Ճապոնիա այցի ընթացքում քննարկելու Է կանանց կրթության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միշել Օբաման Ճապոնիա այցի ընթացքում մտադիր Է քննարկել կանանց կրթության հարցերը եւ ամրապնդել համագործակցությունն այս երկրի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

Մարտի 3-ին Սպիտակ տունը հայտարարել Էր, որ Ծագող արեւի երկիր Միշել Օբամայի առաջին այցը տեղի կունենա մարտի 18-ից 20-ը: Մարտի 3-ին ելույթ ունենալով կանանց կամավորական կազմակերպությունների ներկայացուցիչների առջեւ՝ Միշել Օբաման պարզաբանել Է, որ այցի ընթացքում հանդիպումներ կանցկացնի Ճապոնիայի վարչապետի տիկնոջ՝ Ակիե Աբեի հետ, որը «նույնպես ջերմեռանդորեն զբաղվում Է կանանց կրթության հարցերով, եւ Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպան Քերոլայն Քենեդիի հետ:

«Մենք ողջունում ենք այդ այցը, քանի որ այն թույլ կտա խորացնել վստահությունը ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ: Կառավարությանը հայտնի Է, որ ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Միշել Օբաման, ցանկանում Է Ճապոնիայի հետ հարաբերությունները խորացնել զարգացող երկրներին եւ կանանց միջազգային կրթությանը աջակցություն ցուցաբերելու նկատառումով»,-ասել Է կառավարության գլխավոր քարտուղարը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, սա ԱՄՆ-ի «առաջին տիկնոջ» առաջին այցն Է Ճապոնիա: Միշել Օբաման անցյալ տարվա ապրիլին չԷր ուղեկցել իր ամուսնուն, երբ ԱՄՆ-ի նախագահը պետական այցով ժամանել Էր Ճապոնիա՝ ասելով, որ պատճառը դուստրերից մեկի դպրոցական միջոցառումներն են: Ճապոնիա այցի ընթացքում Միշել Օբաման կայցելի Տոկիո եւ Կիոտո: Նա Ճապոնիայից կուղեւորվի Կամբոջա:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում