Հայաստանը և Ուկրաինան ռեադմիսիոն համաձայնագիր կստորագրեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան մարտի 3-ին այցելել է ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն: Նրան ուղեկցում էր հյուպատոս Վալենտին Կուզիչկինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ռեադմիսիոն համաձայնագրի կնքման վիճակը, երկուստեք նշվել, որ փաստաթղթի տեքստի համաձայնեցման գործընթացը ավարտված է և պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դրա ստորագրմանը:

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի խնդրանքով Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը ներկայացրել է վիճակագրական տեղեկություններ ՀՀ-ում ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված միության անդամ երկրների միգրացիոն օրեսդրությունում կատարված փոփոխությունների, ինչպես նաև՝ հայ աշխատանքային միգրանտներին դրանց վերաբերյալ իրազեկելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

2014-2015թթ. ընթացքում ՏԿԱԻՆ ՄՊԾ-ն Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է 74 ապաստանի դիմում` 141 անձանց համար, նրանցից 17-ն էթնիկ ուկրաինացիներեն են, 7-ը` ռուսներ, իսկ մնացածը` հայեր: Նրանցից 19 հոգի տեղավորվել են ՄՊԾ Հատուկ կացարանում, իսկ մեկ 6 հոգանոց ընտանիքի տրամադրվել է սոցիալական բնակարան:Ուկրաինայի ևս 128քաղաքացի կրթության, առողջապահական, աշխատանքի տեղավորման և սոցիալական տարաբնույթ հարցերով դիմել և աջակցություն է ստացել ՀՀ սփյուռքի նախարարությունից:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ ընդգծել են միգրացիայի ոլորտում առկա համագործակցության բարձր մակարդակը:

Հայերեն English Русский

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ