Խճանկար

Հնդիկներին բանտային կալանքով են սպառնացել տավարի միս պահելու եւ վաճառելու համար

2 րոպեի ընթերցում

Հնդիկներին բանտային կալանքով են սպառնացել տավարի միս պահելու եւ վաճառելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի նախագահ Փրանաբ Մուքերջին ստորագրել Է օրենք, որը Մահարաշտրայի նահանգի բնակիչներին արգելում Է տավարի միս պահել եւ վաճառել: Օրենքը խախտողներին կարող Է սպառնալ մինչեւ հինգ տարի բանտային կալանք կամ 10 հազար ռուփի (շուրջ 160 դոլար) գումարի տուգանք, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Indian Express-ին:

Նախագահն օրենքն ստորագրել Է Հնդկաստանի ամենախիտ բնակեցված նահանգներից մեկի՝ Մահարաշտրայի խորհրդարանի կողմից ընդունվելուց 20 տարի հետո: Տեղի օրենսդիրները փաստաթուղթն ընդունել Էին 1995 թվականին, երբ նահանգում իշխանության գլուխ Էր Հնդկաստանի ժողովրդական կուսակցության եւ «Շիվ Սենա» կուսակցության (երկու կուսակցություններն Էլ աջ գաղափարների հետեւորդներ են: Առավել մեծ աջակցությունն ունեն Մահարաշտրա եւ Գոա նահանգներում) կոալիցիան, որը հանդես Էր գալիս հինդուիստական ավանդույթների պաշտպանության օգտին: Սակայն այն ժամանակվա նախագահ Շանքար Դայալ Շարման օրենքը չի ստորագրել:

Նշվում Է, որ կովերի սպանդի դեմ արգելքը Մահարաշտրայում սահմանվել Է դեռ 1976 թվականին: Նոր օրենքն արգելում Էր նաեւ ցուլերի եւ եզների սպանությունը, որոնց ավելի վաղ թույլատրվում Էր մորթել համապատասխան սերտիֆիկատի առկայության դեպքում: Դրա հետ մեկտեղ գոմեշների մորթը չի արգելվելու (նահանգում դրանց միսը կազմում Է տավարի մսի շուկայի շուրջ քառորդ մասը):

The Indian Express-ը գրում Է, որ տավարի միս արտադրողները հանդես են եկել նոր օրենքի խիստ քննադատությամբ: Նրանք նշել են, որ արգելքի պատճառով հազարավոր մարդիկ կարող են մնալ առանց աշխատանքի, իսկ տավարի մսի գներն զգալիորեն կբարձրանան:

Հինդուիստական կրոնի համաձայն՝ կովը սրբազան կենդանի Է: Կրոնն արգելում Է սննդի մեջ տավարի մսի օգտագործումը եւ անասունների մորթը: Հինդուիզմի մեջ կովը մարմնավորում Է առատությունը, մաքրությունը եւ սրբությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում