Տնտեսություն

Ներքին զբոսաշրջիկների թիվը Հայաստանում աճել է 28.4 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Ներքին զբոսաշրջիկների թիվը Հայաստանում աճել է 28.4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքին զբոսաշրջությունը 2014 թվականին աճել է 28.4 տոկոսով: Նախորդ տարի Հայաստանում զբոսաշրջության նպատակով հյուրանոցներում և այլ հյուրատնային կացարաններում տեղավորվել են 859 հազար 703 ՀՀ քաղաքացի, որոնց հիմնական մասը որպես զբոսաշրջության նպատակ նշել է հանգիստն ու ժամանցը: Ազգային վիճակագրության հրապարակած տվյալների համաձայն` հանգստի և ժամանցի նպատակով մեկնողների թիվը աճել է 41.8 տոկոսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներքին զբոսաշրջիկների 22 տոկոսը մի վայրից մյուսն է մեկնել գործնական նպատակով: Նրանց թիվն ավելացել է 20.9 տոկոսով և կազմել 189 հազար 465 անձ: Բուժման նպատակ հետապնդող զբոսաշրջիկների թիվը 84 հազար 133 է, որը կազմում է ներքին զբոսաշրջիկների թվի 9.8 տոկոս մասնաբաժինը: Բուժման նպատակով հանգստացողների թիվն աճել է 40.4 տոկոսով:

2013թ. հունվար-դեկտեմբերին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել էր 669 հազար 540 ` 2012 թվականի համեմատ ապահովելով 30.1 տոկոս աճ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում