ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի շարք օրենքներ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 16-ին ստորագրել է Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքը, նաեւ ՀՀ Քրեական, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, Ավելացված արժեքի հարկի, Լիցենզավորման, ՀՀ կենտրոնական բանկի, Վարկային կազմակերպությունների, Բանկերի եւ բանկային գործունեության, Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության, Պետական տուրքի, Ավելացված արժեքի հարկի, ՀՀ բյուջետային համակարգի, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: