Հայոց ցեղասպանություն

Ամերիկյան շոուբիզնեսի աղբյուրները բացահայտնում են Ցեղասպանության մասին նոր ֆիլմ նկարելու Քըրքորյանի մտադրությունը

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան շոուբիզնեսի աղբյուրները բացահայտնում են Ցեղասպանության մասին նոր ֆիլմ նկարելու Քըրքորյանի մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ 97-ամյա մեծահարուստ Քըրք Քըրքորյանը նախատեսում է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին showbiz411.com կայքում գրել է լրագրող Ռոջեր Ֆրիդմանը` հենվելով անանուն աղբյուրի հաղորդած տվյալների վրա և ընդգծելով, որ Քըրքորյանը միշտ հիացած է եղել «Հոլիվուդ»-ով:

Նշվում է, որ ֆիլմի նախագծին արդեն միացել են «Օսկար»-ի առաջադրված ռեժիսոր և սցենարիստ, որոնց անունները չեն հաղորդվում: Ֆիլմում նկարահանվելու են տարբեր հայտնի դերասաններ, որոնց անունները կարող են շուտով հրապարակվել: Ֆրիդմանը հայտնել է, որ դեռևս չվերնագրված ֆիլմի նկարահանումները սկսվելու են ամռանը Եվրոպայում: Լրագրողի հավաստմամբ` ֆիլմի բյուջեն մեծ է լինելու: Լրագրողը համոզմունք է հայտնել, սակայն, որ ֆիլմում ամեն դեպքում չեն լինելու Քարդաշյանները:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է ընթերցողներին, որ 97-ամյա հայ գործարարն ունի 4 միլիարդ ԱՄՆ դոլարի կարողություն:

Ռոջեր Ֆրիդմանը տասը տարի Fox News-ում աշխատելուց հետո 2009 թվականից սյունակ է վարում showbiz411.com-ում: Նա հրապարակումներ ունի նաև Vouge, The New York Times, Post, Daily News պարբերականներում:

«Արմենպրես»-ը դեռևս չի հաստատում տվյալ տեղեկատվության հավաստիությունը, սակայն փորձում է կապ հաստատել ու ճշտել այն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում