Հասարակական

Իսպանական ընկերությունը ներդրումային ծրագրեր կիրականացնի Երևանի քաղաքային տնտեսության ոլորտում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է իսպանական «Ազվի գրուպ» ընկերության նախագահ Մանուել Կոնտրերաս Ռամոսի և «Finsudprom» միջազգային ընկերության նախագահ Իգոր Շեխելևի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: «Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված` այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Ազվի գրուպ» ընկերության նախագահ Մանուել Կոնտրերաս Ռամոսը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում քաղաքապետի մոտեցումները և վստահեցրել է, որ իրենց ընկերությունը ևս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: «Մեր ընկերությունը շուրջ 120 տարվա պատմություն ունի և այսօր ներկայացված է աշխարհի 14 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում: Մենք, պարոն քաղաքապետ, հետաքրքրված ենք նաև Երևանում գործունեություն ծավալելու հեռանկարով և պատրաստ ենք քննարկել կոնկրետ ծրագրեր»,- ընդգծել է Մանուել Կոնտրերաս Ռամոսը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերությունների քաղաքականությունը` «Finsudprom» միջազգային ընկերության նախագահ Իգոր Շեխելևն էլ նշել է, որ դրանց գործունեության ուղղություններն ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ աղբավայրի կառավարում, ճանապարհաշինություն, մետրոյի կառուցում և այլն: «Մենք պատրաստակամ ենք երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում, և համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ ոչ ուշ ապագայում հնարավորություն կունենանք արդեն քննարկել աշխատանքային ծրագրեր» ,- նշել է Իգոր Շեխելևը:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախանշի համագործակցության համար հստակ ուղղություններ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Հայերեն Русский

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է դառնալ տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ. Գևորգ Պապոյան

Թեհրանում հայտնել են, որ Ռուսաստանը մեծ դեր ունի Իրան-ԱՄՆ բանակցություններում

Առաջիկա օրերին մեծ քանակությամբ ֆեյքերի ենք ականատես լինելու. Արայիկ Հարությունյան

Հայաստանը վերահաստատում է բաց սահմանների և անխափան գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների անհրաժեշտությունը

27 մոնոներկայացում Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից. անցկացվում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներին

Ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո Մենիլոն հանդես կգա երևանյան մենահամերգով

Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադայում Հայաստանի 4 ներկայացուցիչ արժանացել է բրոնզե մեդալի. մանրամասնում է թիմի ղեկավարը

Շիրակի մարզի Հոռոմ բնակավայրում շահագործման է հանձնվել նորակառույց մանկապարտեզ

Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը