Շառլ Ազնավուրն Անդրե Մանուկյանին «դաշնամուրի դաս» է տվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը և հայտնի դաշնակահար Անդրե Մանուկյանը մասնակցել են «Ֆրանսիական երգի գաղտնի պատմությունը» շոուի նկարահանմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու արտիստներն իրենց ֆեսյբուքյան պաշտոնական էջերում տեղեկացրել են այդ մասին, և նշել, որ հաղորդումը մոտ ժամանակներս կհեռարձակվի France 3 հեռուստաալիքով:

«Դաշնամուրի դաս պարոն Շառլ Ազնավուրի հետ». այսպես է մակագրել Անդրե Մանուկյանն Ազնավուրի հետ իր տեղադրած նկարը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Ֆրանսահայ դաշնակահար, երգերի հեղինակ, երաժիշտ, պրոդյուսեր Անդրե Մանուկյանը ծնվել է 1957թ. Լիոնում: Դաշնամուր է նվագում յոթ տարեկանից: Ավարտել է Բոսթոնի Բերքլիի երաժշտական քոլեջը: Ազնավուրի և բազմաթիվ այլ երգիչների ձայնասկավառակների պրոդյուսերն է, ինչպես նաև մի շարք հիթերի հեղինակ:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում