Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Դոնբասի հակամարտությունը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Դոնբասի հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել են փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններին իրենց կողմնակցության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունում՝ ամփոփելով Պան Գի Մունի եւ Պավել Կլիմկինի հանդիպման արդյունքները:

Կողմերը քննարկել են Ուկրաինայի արեւելքի հակամարտությունը, «ներառյալ հումանիտար, ինչպես նաեւ մարդու իրավունքների ուղղությամբ ՄԱԿ-ի աշխատանքը»: «Նրանք համաձայնել են, որը անհրաժեշտ Է շտապ կարգով կատարել փետրվարի 12-ի Մինսկի համաձայնությունները, ներառյալ կայուն ու երկարաժամկետ հրադադարը եւ ծանր սպառազինությունների անհապաղ հետքաշումը»,-ասված Է մամուլի ծառայութան հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել Է Ուկրաինայի արեւելքի հակամարտության խաղաղ կարգավորմանն իր աջակցության մասին:

«ՈՒկրաինայի արեւելքում խաղաղապահ գործողության կապակցությամբ գլխավոր քարտուղարը նշել Է, որ ՄԱԿ-ը ղեկավարվելու Է Անվտանգության խորհրդի որոշմամբ»,-նշվում Է հայտարարության մեջ:

Այդ հարցը Կլիմկինը մտադիր Է փետրվարի 24-ին արծարծել Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների՝ Փարիզում կայանալիք քառակողմ բանակցություններոմ: Ինչպես նա հայտնել Է ՌԻԱ Նովոստիին, «Փարիզում կառաջադրվի Դոնբասում ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի տեղաբաշխման հնարավորության ու նպատակահարմարության հարցը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում