Գյումրիում ոգեկոչեցին Ավետիսյանների ընտանիքի անդամների մահվան քառասուն օրըօրը

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում փետրվարի 21-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից 40-օր անց , Ավետիսյանների ընտանքի հարազատները և գյումրեցիները կրկին հավաքվել էին նրանց տան մոտ՝ Մյասնիկյան 188 հասցեում, որտեղ հունվարի 12-ին տեղի էր ունեցել սարսափելի ողբերգությունը:

Որոշ հարազատների հնարավորություն տրվեց ոստիկանների ուղեկցությամբ մտնել տուն: Ի դեպ, բակում և տանն ամեն ինչ այնպես էր, ինչպես դեպքի նախօրեին:

Հարազատներին Ավետիսյանների տան մոտ կրկին ցավակցելու էին եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Կան մոտից բոլորը շարժվեցին դեպի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ թաղված են Ավետիսյանների ընտանքի բոլոր 7 անդամները: Գերեզմանատանը հարազատներին միացան նաև մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզպետի Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, քաղաքական, հասարակական ոլորտների ներկայացուցիչներ: Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի քահանաների ձեռամբ կատարվեց քառասունքի կարգ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան