Խճանկար

Կնոջ կրծքի հայտնվելը կապել են երեխաների նկատմամբ արուների անտարբերության հետ

2 րոպեի ընթերցում

Կնոջ կրծքի հայտնվելը կապել են երեխաների նկատմամբ արուների անտարբերության հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրծքագեղձերը եւ կնոջ մարմնի մյուս բնորոշ առանձնահատկություններն Էվոլյուցիայի ընթացքում ձեւավորվել են այն պատճառով, որ Homo-ի տղամարդ նախնիները դադարել են ուշադրություն նվիրել սերնդի դաստիարակությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել Բրիստոլի համալսարանի կենսաբանները՝ Proceedings of the Royal Society B հանդեսում հրապարակված հոդվածի հեղինակները: Հետազոտության մասին հակիրճ հաղորդել Է The Independent-ը:

Գիտնականները՝ Ջոն ՄաքՆամարայի գլխավորությամբ, դիտարկել են տարբեր տեսակի կենդանիների մոտ ձագուկների խնամքը՝ ինչպես այն կենդանիների մոտ, որտեղ սերունդը սովորաբար խնամում Է սոսկ մեկ ծնողը (դա սովորական պրակտիկա Է կաթնասունների մեջ), այնպես Էլ նրանց, որտեղ սերնդին հետեւում են թե՛ հայրը, թե՛ մայրը (ամենից առաջ թռչունները): Գիտնականների կարծիքով՝ ձագուկների խնամքը միշտ կապված Է սեռերի միջեւ բախման հետ. երեխայի համար շահավետ Է, որ նրա մասին հոգ տանեն բոլորը եւ առավելագույն չափով, իսկ ծնողի համար շահավետ Է այդ պատասխանատվությունը բարդել մյուսի ուսերին:

Դրա հետեւանքով տեղի Է ունենում «աշխատանքի» նախասկզբնական «բաժանում», ինչի հաշվին կաթնասունների մեջ սեռերից մեկն սկսում Է սերնդի դաստիարակությանն ավելի մեծ ուշադրություն դարձնել: Ժամանակի ընթացքում դա ազդում Է նաեւ անատոմիայի վրա. այդպես Էլ առաջացել են կաթնագեղձերը կաթնասունների մոտ կամ պարկերը պարկավորների մոտ: Այս առանձնահակությունները թույլ են տալիս ավելի արդյունավետ կերակրել սերնդին, եւ ի վերջո այս պարտականությունն ամրակայվում Է սեռերից մեկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում