Թոնի Բլերը դարձել Է Սերբիայի իշխանությունների խորհրդականը. Guardian

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը դարձել Է Սերբիայի կառավարության ղեկավար Ալեքսանդր Վուչիչի խորհրդականը՝ չնայած իր քաղաքական դերակատարությանը, որը նա ունեցել Է 1999 թվականին Բելգրադի ռմբակոծումների կողմնակիցների կողմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է բրիտանական Guardian թերթը:

Բլերը ականավոր քաղաքական գործիչ Էր՝ 1997-ից մինչեւ 2007 թվականն զբաղեցնելով Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Իր հուշագրություններում, որոնք լույս են տեսել 2010 թվականին, նա գրում Է, որ, իր համոզմամբ, հանգուցային դեր Է խաղացել 1999 թվականին Սերբիայում կատարված ռազմական ինտերվենցիայի գործում, եւ խոստովանում Է, որ եղել Է փոքրամասնության մեջ, երբ հանդես Է եկել կոսովյան ճգնաժամի ռազմական լուծման օգտին:

«Թոնի Բլերը Սերբիան ավելացրել Է այն երկրների ցուցակում, որոնք իրեն վճարում են խորհուրդներ տալու համար: Բլերը խորհրդատվություն կտրամադրի կառավարության ղեկավար Ալեքսանդր Վուչիչին»,- ասված Է Guardian-ի հաղորդագրության մեջ: Հրատարակության տվյալներով՝ Բլերը Վուչիչին խորհուրդներ կտա ըստ այն համաձայնագրի, որի համար, ինչպես հաղորդել են սերբական աղբյուրները, կվճարի Արաբական Միացյալ Էմիրությունները: «Աբու Դաբին ֆինանսավորում Է Բլերի Tony Blair Associates ընկերությանը՝ նրա նոր խորհրդատվական դերի համար»,- ասված Է թերթի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով երկու սերբ պաշտոնյաների: Նշվում Է, որ վերջին ամիսներին Բլերը եւ իր թիմը «կանոնավոր կերպով այցեր են կատարել Բելգրադ»:

Թերթը նշում Է, որ ավելի վաղ Վուչիչը հանդես Է եկել Բլերի հասցեին խիստ քննադատությամբ, բայց այժմ երկու քաղաքական գործիչները «հայտնվել են մի կողմում»:

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ պաշտոնաթողությունից հետո Բլերը նշանակվել Է «մերձավորարեւելյան խնդրի կարգավորrման քառյակի» (Ռուսաստան, Եվրամիություն, ԱՄՆ, ՄԱԿ) հատուկ դեսպանորդ: 2011 թվականին Բլերը տնտեսական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն Է մատուցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին:

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը