Ամերիկացիները Ռուսաստանը համարել են «ԱՄՆ-ի գլխավոր թշնամին»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրկնակի ավելացել Է այն ամերիկացիների թիվը, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը «ԱՄՆ-ի գլխավոր թշնամին Է»: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տվել Gallup ընկերության կողմից անցկացված հարցումը:

Հետազոտության համաձայն, այս կարծիքին Է ամերիկացիների շուրջ 18 տոկոսը: Երկու տարի առաջ այդ ցուցանիշը կազմում Էր միայն 2 տոկոս, իսկ 2014 թվականին այն ավելացել Է մինչեւ 9 տոկոս:

Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ խորացող հակասությունների ֆոնին Ռուսաստանը դարձել Է ԱՄՆ-ի «գլխավոր թշնամիների» վարկանիշի առաջատարը: Երկրորդ տեղում Հյուսիսային Կորեան Է, իսկ Չինաստանը եւ Իրանը, որոնք նախորդ երեք տարիների ընթացքում զբաղեցնում Էին ցուցակի առաջին հորիզոնականները, զգալիորեն «զիջել» են իրենց դիրքերը:

Դրա հետ մեկտեղ ամերիկացիների գրեթե կեսը կարծում Է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունը սպառնալիք Է ներկայացնում իրենց երկրի համար. այս տեսակետը պաշտպանում Է հարցման մասնակիցների 49 տոկոսը:

ԱՄՆ-ի քաղաքացիների եւս 41 տոկոսը Ռուսաստանը դիտում Է որպես լուրջ, բայց ոչ կրիտիկական սպառնալիք:

Հարցված ամերիկացիների 7 տոկոսի համար Ռուսաստանը սպառնալիք չԷ, թեեւ 2014 թվականին այդ ցուցանիշը կազմում Էր 17 տոկոս:

Հարցման մասնակիցների կողմից առաջիկա տասը տարիներին ԱՄՆ-ի կենսական շահերի համար կրիտիկական համարվող սպառնալիքների ցուցակում Ռուսաստանի ռազմական հզորությունն զբաղեցնում Է հինգերորդ տեղը:

Հացվածներն ավելի լուրջ սպառնալիքներ են համարել ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը եւ միջազգային ահաբեկչությունը (84 տոկոս), Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը (77 տոկոս) եւ Հյուսիսային Կորեայի ռազմական հզորությունը (64 տոկոս):

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Gallup ընկերության կողմից հարցումն անցկացվել Է փետրվարի 8-11-ին այն բանից անմիջապես հետո, երբ «նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքում ընդունվեցին համալիր միջոցառումներ, որոնցով նախատեսվում Է, մասնավորապես, փետրվարի 15-ից Դոնբասում կրակի դադարեցում, ծանր սպառազինությունների հետքաշում եւ անվտանգության գոտու ստեղծում:

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին